«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Երկրորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:
Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և չորրորդ տեղն է գրավել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը:
Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» այս շաբաթ հինգերորդն է:
Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»-ը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն յոթերորդն է:
Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» տեղծագործությունը ութերորդն է:
Իններորդ տեղում Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպն է։
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքը:
Source: Yerkir Media
Link: Ամենավաճառված տասը գրքերը