«Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, կեցցե’ք, տղաներ». գեներալ-լեյտենանտ

Արցախում Ադրբեջանի հետ սահմանագոտու երկայնքով մարտական հենակետերի ամրացման աշխատանքը շարունակվում է: Արցախի նախագահի խորհրդական, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն այդ գոտու առաջին գծի կետերից մեկում արված տեսագրություն է հրապարակել:

Արձանագրված կադրերում երեւում է, թե պաշտպանության բանակի զինծառայողները ինչպես են ապահովում սահմանում 12 կիլոմետր շառավղով իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը 40 մետր բարձրությունից:

Գեներալ-լեյտենանը տեսանյութը տեղադրելիս հետեւյալ գրառումն է արել․

«Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, կեցցե’ք, տղաներ, մեր հզոր բանակի հետ դուք պարտադրում եք թշնամուն՝ հետ կանգնել նենգ մտադրություններից»:

Source: Yerkir Media
Link: «Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, կեցցե’ք, տղաներ». գեներալ-լեյտենանտ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image