Ամերիկացի կենսաբանները մաշկի երիտասարդացման արդյունավետ միջոց են գտել
June 1, 2017
Ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ ոչ թանկ մեթիլենային կապույտ ներկանյութն արդյունավետ է մաշկի երիտասարդացման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Scientific Reports հանդեսում:
Գիտափորձ կատարելու համար մասնագետները մարդկանց երեք կատեգորիաների հետ են աշխատել՝ միջին տարիքի առողջ մարդկանց, շուրջ 80 տարեկան տարեց մարդկանց եւ յուրահատուկ հիվանդությամբ երիտասարդների, հիվանդություն, որն արագացված ծերացում է առաջացնում: Այդ ներկանյութի ներգործությամբ մաշկի նմուշները զգալիորեն բարելավվել են ֆիբրոբլաստների կյանքի երկարացման շնորհիվ, որոնք պատասխանատու են անոթների ձեւավորման, մաշկի վնասվածքների բժշկման եւ այլ բաների համար:
Փորձագետները կարծում են, որ մեթիլենային կապույտը կարող է կիրառում գտնել մաշկի համար քսուքների արտադրության մեջ, որոնք նախատեսված են երիտասարդացնելու եւ ծերացումը դանդաղեցնելու համար: