Ամերիկացի ուսանողը Մեծ Հայաստանի քարտեզով Աստվածաշունչ է հայտնաբերել (տեսանյութ)

October 6, 2016

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis&Clark քոլեջի ուսանողը գրադարանի նկուղում հայտնաբերել է Եղիսաբեթ 1-ի և Շեքսպիրի  Աստվածաշունչը: Այն հրատարակվել է 1599թ : Այստեղ հիշատակվում է Մեծ Հայքի մասին. աղբյուրը նշում է Մեծ Հայաստան (The Great Armenia): Այս մասին հայտնում է «Նովոստի Արմենիան»՝  ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերությանը հղում անելով:

Մասնագետները նշում են, որ Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումները ներկայացված են փայտի վրա արված բարդ պատկերազարդումների միջոցով:

Աստվածաշնչի մեջ «Եդեմական այգու իրավիճակը» բաժնում փայտե տախտակի վրա պատկերված են Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզները:

Գրքում կա նաև գրառում, ըստ որի հայտնի է դառնում, որ այն տպագրվել է Լոնդոնում Անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիստոֆեր Բերքերի կողմից:


Source: Yerkir Media
Link: Ամերիկացի ուսանողը Մեծ Հայաստանի քարտեզով Աստվածաշունչ է հայտնաբերել (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image