Ամերիկյան ականակիր ռազմանավը բախվել է ճապոնական բեռնանավին

June 17, 2017

Ճապոնիայի արեւելյան ափից մոտ 75 կմ հեռավորության վրա ամերիկյան ականակիր ռազմանավը բախվել է ավելի քան 3 անգամ մեծ ճապոնական բեռնանավին: Ամերիկյան ռազմանավի անձնակազմից 7-ը, այդ թվում նաեւ նավապետը անհետ կորել են: Դեպքի վայրում են ամերիկացի եւ ճապոնացի փրկարարները:

3 նավաստի է հոսպիտալացվել: Ռազմանավը բախումից զգալիորեն վնասվել ու մասամբ ջրով է լցվել: Այնուհանդերձ, այն շարունակում է առաջ շարժվել: Թեեւ դեռ հայտնի չեն բախման պատճառները, սակայն նշվում է, որ ճապոնական բեռնանավը կտրուկ շրջադարձ է արել:

Source: Yerkir Media
Link: Ամերիկյան ականակիր ռազմանավը բախվել է ճապոնական բեռնանավին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image