Ամերիկյան կինոակադեմիայի ղեկավարը սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրվում

March 17, 2018

«Օսկար» մրցանակը շնորհող Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ակադեմիան հետաքննություն է սկսել  Ջոն Բեյլիի նկատմամբ․ նա մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ակադեմիայի 75-ամյա նախագահի դեմ մեղադրանքներ են ներկայացրել երեք կանայք:

Ավելի վաղ՝ նախորդ տարվա հոկտեմբերին, ակադեմիան մրցանակը շնորհող հանձնաժողովից հեռացրել էր սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշտեյնին:

Ավելի ուշ կինոակադեմիան վարքի նոր կանոնակարգ սահմանեց, որի համաձայն՝ ակադեմիայի անդամները կարող են պատիժների ենթարկվել կամ էլ զրկվել իրենց կարգավիճակից՝ խտրականություն ու ոտնձգություններ կատարելու դեպքում:

Source: Yerkir Media
Link: Ամերիկյան կինոակադեմիայի ղեկավարը սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրվում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image