ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության ապացույցներ չեն գտնվել
March 13, 2018
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործով հետաքննությունն ավարտվել է, և այդ հարցում Դոնալդ Թրամփի ու Մոսկվայի միջև համագործակցության ապացույցներ չեն հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոմիտեն միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ակտիվություն է դրսևորվել ընտրական գործընթացին միջամտելու ուղղությամբ: Նշվում է, որ հանրապետական մեծամասնությունը հետաքննության նախնական տարբերակը փոքրամասնություն կազմող դեմոկրատական կուսակցությանը կներկայացնի:
«Մենք դավադրության ապացույցներ չենք հայտնաբերել: Մենք, հնարավոր է, ոչ այնքան ճիշտ գնահատականներ ենք տվել ու չկարողացանք գալ այն եզրակացությանը, ինչպես ԿՀՎ-ն, որ ռուսները ինչ-որ կերպ ցանկացել են օգնել Թրամփին»,- հանրապետական Մայք Քոնուեհը, ով 2017թ-ի ապրիլից ղեկավարում էր կոմիտեի աշխատանքները: