ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
October 26, 2017
ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում hոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ:
Միջոցառման բազմաթիվ մասնակիցների թվում էին 40 կոնգրեսականներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը և այլք:
Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորագույն ուղղություններին` շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի Հայկական հանձնախմբին երկկողմ համագործակցության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար: