ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր ղեկավար ունի
August 2, 2017
ԱՄՆ-ի Սենատը Քրիստոֆեր Ռեյին հաստատել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում:
92 սենատոր պաշտպանել է նրա թեկնածությունը, իսկ երկուսը դեմ է քվեարկել: Այսպիսով, Ռեյը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ջեյմս Քոմիին, որը պաշտոնաթող Էր արվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
50-ամյա իրավաբան ու քաղաքական գործիչ Ռեյի թեկնածությունը, որ 2003 թվականից մինչեւ 2005 թվականը զբաղեցնում Էր ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, Թրամփի կողմից առաջարկվել Էր 2017 թվականի գարնանը: Հուլիսին թեկնածուին միաձայն պաշտպանել Էր Սենատի իրավական գործերի կոմիտեն: