ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժի խրոնիկական խախտումներն առեւտրի բնագավառում
November 10, 2017
Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժի խրոնիկական խախտումներն առեւտրի բնագավառում եւ հանդես է գալու արդար ու իրավահավասար առեւտրական քաղաքականություն վարելու օգտին: «Մենք այլեւ թույլ չենք տա օգուտ քաղել Միացյալ Նահանգներից: Մեր երկրի շահերն առաջին տեղում են»,- ասել է Թրամփը: