Tert.am-ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան ռազմայինները ներողություն են խնդրել Սիրիայի երկնքում տեղի ունեցած միջադեպի համար, հաղորդում է РИА Новости-ն:
«E-3 AWACS-ի` ռուսական ռմբակոծիչին մոտենալուց հետո Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ղեկավարությունը «Խմեյմիմ» ավիաբազայում օպերատիվ կերպով կապվել է ամերիկացի գործընկերների հետ և բացատրություններ պահանջել»,- ասել է ռազմական տեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարության ներկայացուցիչները «ներողություն են խնդրել միջադեպի համար եւ խոստացել համապատասխան աշխատանքներ տանել օդաչուների հետ, որպեսզի նմանատիպ իրավիճակներ չկրկնվեն ապագայում»:
Ըստ ՌԴ ՊՆ տեղեկությունների` «հոկտեմբերի 17-ին ամերիկյան E-3 AWACS ինքնաթիռի անձնակազմը, գտնվելով Դեյր Էզ Զոր քաղաքից արևելք ընկած տարածքում, խախտել է անվտանգության կանոնները, համարյա մեկ կիլոմետրով իջել զբաղեցրած բարձրությունից ու 500 մետրից պակաս հեռավորության վրա մոտեցել ռուսական Су-35 ռմբակոծիչին»:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Սիրիայի երկնքում թույլ տված խախտումների համար