ԱՄՆ-ում մողեսը երդվել եւ ոստիկանության սպա է դարձել

April 18, 2017
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Էյվոնդեյլ քաղաքի դեպարտամենտի ոստիկանները ծառայության են վերցրել մողեսի: Այս մասին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են Facebook սոցիալական ցանցի իրենց Էջում:
Այրո անունով մորուքավոր մողեսը երդում Է տվել եւ ոստիկանական նշան ստացել ապրիլի 14-ին: Սողունն Արիզոնայի դեպարտամենտում Է հայտնվել 2016 թվականի ապրիլին, որպեսզի հոտով հայտնաբերի որոշ տեսակի թմրանյութեր:
Փորձագետների կարծիքով՝ այս մողեսները սուր հոտառություն ունեն եւ կարող են արգելված նյութերի որոնումներում օգնել ավելի լավ, քան կինոլոգիական ծառայության շները:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում մողեսը երդվել եւ ոստիկանության սպա է դարձել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image