ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին

July 28, 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝  մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):

«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», — ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image