Այսօր Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

July 9, 2017

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Qahana.am-ը գրում է, որ ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:

Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Source: Yerkir Media
Link: Այսօր Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image