Անասնապահությամբ զբաղվելիս Մայիսյան գյուղի բնակիչը հանկարծամահ է եղել
June 2, 2018
Հունիսի 2-ին` ժամը 10:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անասնապահությամբ զբաղվելիս սարի վերին հատվածում հանկարծամահ է եղել Մայիսյան գյուղի բնակիչ Մ. Ա.-ն (ծնված 1991 թ.):
Փրկարարները Մ. Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: