Աշխարհի 2018 թվականի առաջնության G խմբում կայացավ 2-րդ հանդիպումը:
Վոլգոգրադում մրցեցին Թունիսի և Անգլիայի հավաքաանները: Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2:1:
Մրցավեճի մեկնարկից 11 րոպե անց Հարի Քեյնը մոտ տարածությունից դիպուկ հարվածով բացեց հաշիվը:
Խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ 11 մետրանոց է նշանակվեց անգլիացիների դարպասին. Ֆերջանի Սասին հավասարեցրել է հաշիվը:
Հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին Քեյնը գլխի հարվածով հաղթական գոլ խփեց:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Բելգիան 3 անպատասխան գնդակ էր ուղարկել պանամացիների դարպասը:
G խմբի մյուս տուրում Բելգիան մրցելու է Թունիսի, իսկ Անգլիան Պանամայի հետ: