«Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ»
June 29, 2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Սիրելի′ հայրենակիցներ,
այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Հավերժ փառք նրանց»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում: