Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների հետ ցանկանում է տեղափոխվել Լոնդոն` ՄԱԿ-ում աշխատելու համար: Այս մասին հայտնում է TMZ ամսագիրը` վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրի տվյալներով` Ջոլին մեկ տարուց ավել վատ հարաբերություններ մեջ էր ամուսնու հետ եւ հնարավորություն էր փնտրում վերջ տալ հարաբերություններին հանուն «իր երազած աշխատանքին»: Նա կարող է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Հաղորդվում է, որ Ջոլին մտադիր է իր հետ Լոնդոն տանել Փիթի հետ իրենց 6 երեխաներին: Դերասանուհին երեխաներին այլ երկրում նոր բնակության վայր կարող է տեղափոխել միայն Փիթի թույլտվությամբ:
Ջոլիի ներկայացուցիչը հերքում է նրա հնարավոր տեղափոխությունը Լոնդոն եւ պնդում, որ դերասանուհին կենտրոնանում է ոչ թե աշխատանքի, այլ առողջության և երեխաների բարօրության վրա:
Source: Yerkir Media
Link: Անջելինա Ջոլին կարող է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը