ԱՆ-ն թունավորումից խուսափելու համար հորդորում է ուշադրություն դարձնել մթերքի պիտանիության ժամկետին

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին տոնական օրերին չհիվանդանալու համար ձեռնարկել բոլոր քայլերը` սննդային թունավորումներից խուսափելու նպատակով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման  գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
  • գնել թարմ, չվնասված  մթերք,
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  • նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք  են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»:


Source: Yerkir Media
Link: ԱՆ-ն թունավորումից խուսափելու համար հորդորում է ուշադրություն դարձնել մթերքի պիտանիության ժամկետին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image