Աշակերտները հնարավորություն կունենան հայերենով քննություններ հանձնել եւ ընդունվել միջազգային ԲՈՒՀ-եր

Միջազգայնորեն ճանաչված՝ ազգային կրթություն: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը մտնում է գործնական փուլ: 2018-19 ուսումնական տարվանից այն ներդրվելու է Հայաստանի մարզերի ավագ դպրոցներում: Սա նշանակում է, որ հայաստանցի աշակերտները հնարավորություն ունեն հայարեն հանձնելու միջազգային քննություններ եւ դրանց հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ:
Ծրագիրն անվճար է, նշաձողը՝ բարձր: Ընդունելության պայմանները խիստ են, հեշտ չէ նաեւ ուսումնառության ընթացքը: Ծրագիրը ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը եւ լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջնակում՝ Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ:
 
 Մանրամասները՝ տեսանյութում
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image