Աշխարհում ամենաթանկ տունը հանվել է վաճառքի

October 15, 2017

Ֆրանսիայում վաճառքի են հանել 187 տարի առաջ կառուցված առանձնատունը։ Անշարժ գույքի գործակալներն արդեն այն համարել են աշխարհի ամենաթանկ տունը: Դրա արժեքը գնահատվում է 418 մլն դոլար:

Les Crdres առանձնատունը գտնվում է երկրի հարավում: Ավելի վաղ այն պատկանել է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորին, իսկ հետո այն օգտագործվել է որպես ձիթապտղի ֆերմա:

Առանձնատունն ունի 14 ննջարան, մեծ լողավազան, բանկետի դահլիճ եւ 30 ձիերի համար նախատեսված ախոռ:

 

Source: Yerkir Media
Link: Աշխարհում ամենաթանկ տունը հանվել է վաճառքի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image