Առողջապահության նախարարությունը դատապարտել է բժիշկների դեմ բռնությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը:

«Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջ մթնոլորտ»,- ասվում է հայտարարության մեջ։

Source: Yerkir Media
Link: Առողջապահության նախարարությունը դատապարտել է բժիշկների դեմ բռնությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image