Ավագ դպրոցների տնօրենները նոր շրջան են սկսում

February 15, 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցանկանում է մասնագիտության ընտրության առումով ավագ դպրոցներն աշակերտների համար ավելի նպատակային դարձնել, որպեսզի դրանք չլինեն հիմնական դպրոցների շարունակությունը: Այդ մասին ավագ դպրոցների տնօրենների հետփետրվարի 15-ի խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Մենք հիմա շատ կարևոր շրջափուլում ենք, որովհետև անցյալ տարի համարձակ քայլ կատարեցինք՝ փորձեցինք երեխաներին կենտրոնացնել երեք առարկաների վրա։ Այժմ մենք պետք է հասկանանք, թեինչպես է անցել այդ ամենը և ինչ բացթողումներ են եղել»,- նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով, կրթական քաղաքականությունը միջազգային ձևաչափի մեջ է և համարյա բոլոր ավագ դպրոցների համակարգերում վերջին դասարանները գնում են բեռնաթափման ճանապարհով։ Ավագ դպրոցում աշակերտները մոտ 16 առարկա են սովորում, ինչը, Մկրտչյանի խոսքով, իսկապես հնարավորություն չի տալիս երեխաներին կենտրոնանալ իրենցմասնագիտական ուղղվածության վրա։

«Մտածում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի բեռնաթափենք 12-րդ դասարանը։ Պետք է քննարկել, արդյոք կարողենք այս փորձը ներդնել 11-րդ դասարանի վրա, այսինքն՝ ավարտեն դպրոցը 11-րդ դասարանում և 12-րդը լինի մասնագիտական կողմնորոշման շրջան, ընտրեն երեք առարկա»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով, ավագ դպրոցների տնօրենները նոր շրջան են սկսում։ Այն փոփոխությունները որոնք իրականացնում է ԿԳՆ-ն, արդեն ուղիղ անդրադառնալու է 2017-2018 թվականների ուսումնական տարվա վրա։

Source: Yerkir Media
Link: Ավագ դպրոցների տնօրենները նոր շրջան են սկսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image