Ավազակային հարձակում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի վրա

June 30, 2017

shamshyan.com— Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքով սուպերմարկետի գանձապահ Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ:

Նա դիմել է փախուստի:  ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Ավազակային հարձակում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image