Սկանդալ՝ Ավսրալիայի պետական համակարգում: Առողջապահության ու սպորտի նախարար Սյուզան Լին պետական գումարներով կատարել է մի քանի ուղեւորություններ, որոնք, ինչպես հետո պարզվել է, կապ չեն ունեցել պետական գործերի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա այցի նպատակը եղել է անշարժ գույք ձեռք բերելը, ինչն էլ արժեցել է նրա զբաղեցրած պաշտոնը . նա ստիպված է եղել հրաժարական տալ այս ամենի բացահայտվելուց հետո:
Վարչապետը հայտնել է, որ ընդունել է նրա հրաժարականը՝ նշելով.
«Ավստրալացիները իրավունք ունեն վստահ լինելու, որ հարկատուների վճարած գումարները քաղաքական գործիչները զգուշորեն են ծախսում եւ ցանկացած պահի կարող են երաշխավորել, որ ծախսերն արդյունավետ են»,- ասել է նա:
Նշվում է, որ նմանատիպ սկանդալ երկրում առաջին անգամը չէ, ինչի համար էլ Ավստրիալիայի վարչապետը ստեղծել է անկախ մարմին, որը կհետեւի պետական ծախսերին:
Սյուզան Լին նշել է, որ չի պլանավորել անշարժ գույք գնել ու փորձել է հետեւել օրենքներին ու էթիկական նորմերին: Այնուամենայնիվ, նա որոշել է հրաժարվել պաշտոնից, քանի որ այս սկանդալը հարված է հասցրել իշխանությանն ու հասարակության շրջանում դժգոհություններ առաջացրել:
Source: Yerkir Media
Link: Ավստրալիայում նախարարը հրաժարական է տվել պետական գումարներով ուղեւորություն կատարելու պատճառով