Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, տուժածներ չկան․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 01 ON 020 պ/հ (վարորդ՝ Մ. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի Աղստև գետը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկաքրարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։


Source: Yerkir Media
Link: Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image