Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի անունով
October 3, 2017
Արթիկի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչել են Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման գրված մանսուրյանական երգաշարերը:
Մաեստրոյի մասնակցությամբ և հարյուրավոր երաժիշտների ներկայությամբ Արթիկի մշակույթի կենտրոնը անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի անվամբ:
Արթիկի ընտրությունը պատահական չէ՝ Մանսուրյանի մանկության և պատանեկության տարիներն անցել են այս քաղաքում:
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ընթերցեց ավագանու որոշումը, որով Տիգրան Մանսուրյանին շնորհվեց Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:
Երեկոյի ավարտին կոմպոզիտորը դաշնամուրով կատարեց հատված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար իր գրած երաժշտությունից: