Արթուր Բաղդասարյան ոչ թե սպառնացել է, այլ խոսել ժողովրդական ընդունելի լեզվով

February 16, 2017

 

Արթուր Բաղդասարյանն ասուլիսին եկել էր «Հայկական վերածննդի» պատրաստ ցուցակով: Ընդհանուր ընտրապայքարին մասնակցելու են 300 հոգով: Ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար կազմը՝ Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարնան եւ Իշխան Խաչատրյան:

Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը կուսակցության համագումարին որոշեց թիմակիցներին սպառնալ՝ կաշի քերթել՝ բացատրեց՝ իր զորքի հետ է խոսել, նրանք էլ ոչ թե նեղացել են, այլ՝ ծափողջունով ոգեւորել:

«Ես խոսել եմ 2500 հոգու հետ եւ ժողովրդական ընդունելի լեզվով, իմ զորքի հետ եմ խոսել, այն մարդանց, որոնց հետ 2 տարվա ճանապարհ եմ անցել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: 

Նույն օրը Հեղինե Բիշարյանն էլ որոշեց հանել որոշ մարդկանց աչքերը, Արթուր Բաղդասարյանն այստեղ էլ վատ բան չի տեսնում, գուցե մի քիչ էմոցիոնալ է եղել՝ կոնկրետ մարդկանց նկատի ունենալով:

«Կուսակցությունը վատ բան չի տեսնում եւ այս հարցը չի էլ քննարկվել: Խոսքերն ուղղված են եղել այն մարդկանց, որոնք խոսում էին մեզ թաղելու եւ այլի մասին»,- ասաց Բաղդասարյանը: 

Որքան ձայն կհավաքի «Հայկական վերածնունդը»՝ կախված է ժողովրդի ցանկությունից, իրենց աշխատանքից եւ Աստծո կամքից: Իսկ համագործակցություններ ընտրություններից հետո չի բացառվում, սակայն միայն մեկ պայմանով:

«Չենք լինի մի կոալիցիայում, որտեղ մեր խոսքն արժեք չի ունենա»: 

Հայկական վերածունդը չի ունենալու նախընտրական շտաբի պետ: Կլինի համակարգող խորհուրդ՝ տարբեր անձանցով: Ասուլիսից հետո այս ցուցակով «Հայկական վերածունդը» գնաց կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Source: Yerkir Media
Link: Արթուր Բաղդասարյան ոչ թե սպառնացել է, այլ խոսել ժողովրդական ընդունելի լեզվով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image