Կոտայքի մարզում տեղակայված զորմասերից մեկում էր նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ողջունելով զինվորներին նշել է, որ 2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին, թե որքան կարեւոր է մեր միասնականությունը եւ յուրաքանչյուր միջոցի նպատակային օգտագործումը պետության անվտանգության մակարդակի բարձրացման համար:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի Հայոց բանակի հզորացմանը:
Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյանն այցելել է Կոտայքի մարզում տեղակայված ՊՆ զորամաս