Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ
April 10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:
Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին: