Արտեմ Ասատրյանը՝ աղքատության եւ սոցիալական բեւեռացման մասին
December 5, 2017
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է աղքատության ցուցանիշին, որն ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին կազմել է 29.4 տոկոս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ ԱՎԾ վիճակագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի:
Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի հասնել աղքատության կրճատման, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրով ամրագրված մի քանի թիրախային ցուցանիշներից մեկը վերաբերում է հենց աղքատության խնդրին: «Եվ այդ առումով կառավարության 2017-2022 թվականների ծրագրի բովանդակության հիմնական ուղղվածությունը հենց իր մեջ ներառում է աղքատության կրճատման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում սոցիալական բևեռացումը բարձր, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա միայն բնորոշ է Հայաստանի Հանրապետությանը»: