Արցախցի 3 մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն

May 22, 2017

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 17-20-ը անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել է առաջին, երեքը` երրորդ տեղ:

Եվրոպայի  չեմպիոն են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:

Մրցաշարին մասնակցել է 28 երկրի ավելի քան 800 մարզիկ:

Source: Yerkir Media
Link: Արցախցի 3 մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image