Աֆրիկայում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

July 29, 2017

Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռն Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը թռիչքից հետո ինքնաթիռի աջ շարժիչին թռչունների երամի բախումն է»,- հայտնել է նա:

Ինքնաթիռի անձնակազմի անդամները չեն մահացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Source: Yerkir Media
Link: Աֆրիկայում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image