Բակո Սահակյանը պարգեւատրել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

March 16, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Բակո Սահակյանը նաեւ արժեւորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման եւ երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում:

Արցախի հանրապետության ղեկավարը պարգեւատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը պարգեւատրել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image