Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտպանության բանակի N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել և մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ և հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, և այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:
Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների