Բարի գալուստ դպրոց. այսօր շուրջ 40 000 երեխա 1-ին դասարան կհաճախի (Լուսանկարներ)

September 1, 2016

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Այն պաշտոնապես ընդունվել է 1980թ. հոկտեմբերի 1-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն: Վաղ առավոտից՝ Հանրապետության տասնյակ հազարավոր աշակերտներ մասնակցել են դպրոցական առաջին զանգին։ Ոմանց համար դա ազդարարել է առաջին, ոմանց համար էլ՝ հերթական ուսմնական տարվա սկիզբը։

Մեր հեռուստաընկերության աշխատակազմի անունից շնորհավորում ենք բոլոր այն մանուկներին, որոնք այս տարի առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Եվ բոլոր նրանց, ովքեր գիտելիքները հարստացնելու վճռականությամբ այս տարի առաջին անգամ դարձել են ուսանող ու նստել ուսանողական նստարանին: Բոլոր նրանց, ում համար այսօր սկսվեց նոր ուսումնական տարին: Թող գիտելիքի օրը ձեզ ուժ եւ հմտություն տա՝ բացահայտելու այս հրաշալի աշխարհի անծայրածիր գաղտնիքները:


Source: Yerkir Media
Link: Բարի գալուստ դպրոց. այսօր շուրջ 40 000 երեխա 1-ին դասարան կհաճախի (Լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image