Բելգիայի Լիեժ նահանգի մոտակայքում մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 9-ը վիրավոր է:
Հաղորդվում է, որ մարդատար գնացքը մխրճվել է բեռնատար շարժակազմի պոչամասի մեջ, ինչի հետեւանքով ռելսերից դուրս են ընկել մարդատար վեց վագոններից երկուսը:
Մարդադար գնացքում եղել է շուրջ 40 մարդ: Նշվում է, որ երկու գնացքներն էլ նույն ռելսի վրա են եղել: Պատճառները պարզվում են: Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Source: Yerkir Media
Link: Բելգիայում գնացքների բախման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել