Բեռլինում բեռնատարի՝ սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ մխրճվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորները 48-ն են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մայզերը նշել է, որ «շատ բաներ» ցույց են տալիս, որ դեպքը կանխամտածված հարձակում է:
Գերմանիայի ոստիկանությունը twitter-ում հաղորդում է, որ բեռնատարի վարորդը ձերբակալված է, իսկ մեքենայի ուղեւորը մահացել է ստացած վերքերից:
Տոնավաճառը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, քաղաքի արեւմունքում հիմնական առեւտրի կենտրոնն է: Շուրջ 50 մարդ հիվանդանոցում է, որոնցից առնվազն 4-ը ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ, ինչպես հայտնում է CNN-ը, հղում կատարելով Գերմանիայի հետախուզության պաշտոնյաին, դեպքը քննվում է որպես ահաբեկչական գործողություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառի մեջ:
Source: Yerkir Media
Link: Բեռլինում բեռնատարի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի