Բիգ Բենի վերականգնման արժեքը կրկնապատկվել է

October 1, 2017

Բրիտանական մայրաքաղաքի իշխանությունները հայտնում են, որ Բիգ Բենի վերականգնման արժեքը կրկնապատկվել է:

Սկզբում ենթադրվում էր, որ Լոնդոնի գլխավոր խորհրդանիշներից մեկի վերանորոգումը կարժենա մոտ 29 մլն ֆունտ կամ 38,8 մլն դոլար: Սակայն, ըստ վերջին հաշվարկների, քաղաքային իշխանությունները դրա համար պետք է հատկացնեն 61 մլն ֆունտ ստերլինգ (գրեթե 82 մլն դոլար):

«Sky News» հեռուստաալիքի հաղորդմամբ՝  մի շարք պատգամավորներ, ինչպես Պահպանողական կուսակցությունից, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, դժգոհել են  արժեքի կտրուկ աճից: Այժմ խորհրդարանականները պահանջում են մանրակրկիտ ստուգում անցկացնել:

Նշենք, որ օգոստոսի 21-ին դուրս բերվեց աշտարակի 13.7 տոննա կշռող զանգը: Այն կրկին կղողանջի 2021 թվականին:

Source: Yerkir Media
Link: Բիգ Բենի վերականգնման արժեքը կրկնապատկվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image