Բիրմինհեմի բանտի երեք բանտարկյալներ լուրջ վնասվածքներ են ստացել` մոտ 600 մարդու մասնակցությամբ սկսված խռովության հետեւանքով:
Հաղորդվում է, որ բանտարկյալներին հաջողվել է պահակներից խլել բանալիները, գրավել բանտի մի քանի բաժիններ, նաեւ դեղատունը, մարզադահլիճը, պահակների տեխնիկական միջոցների պահեստը:
Խռովության պատճառներն, ըստ լրատվամիջոցների, բանտարկյալների գանգատներն էին, որ չեն կարողանում օգտվել մարզադահլիճից, որ իրենց արգելում են հեռուստացույց դիտել, նաեւ՝ վատ սննդից, տաք ջրի բացակայությունից:
Բանտի տարածք են ժամանել ոստիկաններ, ոստիկանական ուղղաթիռ ու շտապ օգնության մի քանի մեքենա: Բանտարկյալների ու իրավապահների միջեւ դիմակայությունն աստիճանաբար նվազում է:
Source: Yerkir Media
Link: Բիրմինհեմի բանտում սկսված խռովության հետեւանքով կան վիրավորներ