Բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ «Մաքուր Հայաստան»-ին

May 26, 2017

2017թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակ ունենալով  առավել գրավիչ դարձնել բնության և պատմամշակութային հուշարձանները:

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ  պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում:

Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում:

Source: Yerkir Media
Link: Բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ «Մաքուր Հայաստան»-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image