Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև, որի հետեւանքով 9 մարդ է զոհվել, հայտնում է Hindustan Times-ը: Պատճառը՝ ընդդեմ կաստաների անձեռնմխելիության օրենքը փոփոխելու մասին Գերագույն դատարանի որոշումն է։
Հաղորդվում է, որ ցուցարարները փակել են ճանապարհներն ու մեքենաներ հրդեհել: Ցույցերի պատճառ է դարձել Գերագույն դատարանի այն որոշումը, որի համաձայն՝ արգելվում են անհապաղ ձերբակալություններն ու քրեական գործերի հարուցումը վերին կաստայի ներկայացուցիրների նկատմամբ:
Հնդկաստանի ստորին կաստաների ներկայացուցիչներն այս որոշումը համարում են իրենց իրավունքները սահմանափակելու փորձ: