Բուրյաթիայում պարի փառատոնին մասնակցող տասնյակ երեխաներ են թունավորվել

August 3, 2017

66 երեխա եւ 11 չափահաս Է թունավորվել Բուրյաթիայի Կաբանսկի շրջանի տուրիստական հանգրվանում, որտեղ տեղի Է ունենում Baikal Dance Camp պարի փառատոնը: Օգոստոսի 3-ին այս մասին հաղորդվում Է հանրապետության առողջապահության նախարարության կայքում:

«2017 թվականի օգոստոսի 3-ի ժամը 8:00-ի (Երեւանի ժամանակով՝ 4:00) դրությամբ թունավորման ախտանշաններով հոսպիտալացման Է ուղարկվել 77 մարդ, նրանցից 66-ը՝ երեխա եւ 11-ը՝ չափահաս: Հոսպիտալացումից հրաժարվել են չորս երեխա եւ մեկ չափահաս: Տուժածների վիճակը կայուն Է, կյանքի համար սպառնալիքներ չկան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Փառատոնը անց է կացվում հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 5-ը, դրան մասնակցում են 12-ից մինչեւ 17 տարեկան շուրջ 300 երեխաներ:

Source: Yerkir Media
Link: Բուրյաթիայում պարի փառատոնին մասնակցող տասնյակ երեխաներ են թունավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image