Բրեդ Փիթը ժպիտը դեմքին անապագա աշխարհ է կանխատեսել

June 9, 2017

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Comedy Central ալիքով Ջիմ Ջեֆրիսի շոուի ժամանակ  հանդես Է եկել եղանակի տեսություն վարողի դերում եւ ամերիկացիներին գլոբալ տաքացման պայմաններում անապագա աշխարհ Է կանխագուշակել: Շոուի դրվագը հրապարակված Է YouTube-ում:

Օդերեւութաբան Փիթը քարտեզի վրա ժպիտով ցուցադրել Է, որ ամբողջ մոլորակում «շոգը սաստկանում Է»: Եղանակի շատ հակիրճ լուսաբանումից հետո Ջեֆրիսը մասնագետին խնդրել Է կանխատեսում անել:

«Իհարկե՛: Մենք ապագա չունենք»,- կենսուրախ տեսքով ասել Է դերասանը:

Հունիսի 1-ին Թրամփը հայտարարել Էր Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Source: Yerkir Media
Link: Բրեդ Փիթը ժպիտը դեմքին անապագա աշխարհ է կանխատեսել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image