Գազի վառարանի թերայրման հետևանքով 3 քաղաքացիներ թունավորվել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի մի բնակարանից, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1959 թ. ծնված Կարինե Հ.-ին և 1976 թ. ծնված Յուրա Ա.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը գազի վառարանի թերայրման հետևանքով է:

Կատարվում է հետաքննություն:


Source: Yerkir Media
Link: Գազի վառարանի թերայրման հետևանքով 3 քաղաքացիներ թունավորվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image