Գավառ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենաներն իրար են բախվել․ կան տուժածներ

December 19, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 19-ին, ժամը 19։29-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհին, բախվել «ԳԱԶ 31-10» մակնիշի 35 TT 493 պետհամարանիշների  և «Mitsubishi Air Truck» մակնիշի 34 RS 778 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականները:

Source: Yerkir Media
Link: Գավառ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենաներն իրար են բախվել․ կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image