Գարեգին Երկրորդը ընդունել է Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին
October 16, 2017
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության անդամ, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի:
Պատվիրակության Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առկա համագործակցության հեռանկարներին: