Գերմանիայում ֆուտբոլի դաշտին հարվածաց կայծակից առնվազն 35 մարդ է վիրավորվել: Նրանցից 30-ը երեխա են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Berliner Zeitung հրատարակությանը:
Ֆուտբոլի դաշտում հանդիպում էր անցկացվում: Երբ անձրեւն ու ամպրոպը սկսվել են, խաղն արդեն ավարտված է եղել:
Կայծակի հարվածի հետեւանքով 9-12 տարեկան երեխաների եւ մեկ մեծահասակի մոտ արձանագրվել են սրտի աշխատանքի խանգարումներ: Տուժածներից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Տասնմեկ երեխա եւ մեկ մեծահասակ հոսպիտալացվել է:
Source: Yerkir Media
Link: Գերմանիայում կայծակի հարվածից 35 մարդ է վիրավորվել