Գերմանիայում ուղեւորատար նավը բախվել է կամրջին․ կան տուժածներ
December 27, 2017
Գերմանիայի Դույսբուրք քաղաքում երեկ երեկոյան ուղեւորատար նավը հարվածել է Հռենոսի վրայով անցնող կամրջի ավտոճանապարհային պատվարին։ Պատահարի հետեւանքով տուժել է 27 մարդ․ նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր։
Swiss Crystal նավի տախտակամածին եղել է 129 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 29 անդամ։