Գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:

Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ականանետերից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image